Խնդրում ենք սպասել...

Համացանց

«14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր». Գևորգ Դերձյան

13:25, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է:

Վիրաբուժական միջամտության կարիք չունի:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:

Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»։

3265 | 0
Facebook