Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

87-ամյա կինն իր վիրահատության գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

12:45, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
87-ամյա կինն իր վիրահատության գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող 87-ամյա կինն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«100 հազար դրամ հավաքել էի՝ տղուս ու հարսիս էլ չէի ասել: Տղաս ու հարսս ասեցին՝ բա ինչի՞ համար ես հավաքել, ասեցի՝ աչքս վիրահատելու համար: Թոռս զինվոր ա, գիշեր-ցերեկ մտածում եմ, ասում եմ՝ Աստված ջան, երկրին խաղաղություն տուր, բոլոր երեխեքը գնան հասնեն իրանց մորը... հիմա կասեն՝ միլիարդատեր է՝ ուղարկել է: Լավ եմ արել, Հայոց բանակի համար եմ ուղարկել...»,- «Ազատության» հետ զրույցում ասել է 87-ամյա կինը:

| | |
2466 | 0
Facebook