Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նման դիպուկահարների միայն ֆիլմերում ենք տեսել»․ սիրիացի զինյալը հայ դիպուկահարների մասին

22:50, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«Նման դիպուկահարների միայն ֆիլմերում ենք տեսել»․ սիրիացի զինյալը հայ դիպուկահարների մասին

Ղարաբաղյան պատերազմում վարձկանների մասնակցության հերթական վկայությունն իր Twitter-ում հրապարակել է անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով մեջբերել Է վերջերս Ադրբեջանից վերադարձած Սիրիական ազգային բանակի զինյալի խոսքերը․
     «Ես և եղբայրս Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում կռվել ենք, բայց նման բան չենք տեսել։ Մարտերից մեկի ժամանակ 45 հոգուց բաղկացած մեր խումբը գտնվում էր մի փոքր բլրի վրա։ Հայ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադ» խմբավորման 8 և «Համզայի» 2 գրոհայինների: Նման դիպուկահարների մենք տեսել ենք միայն ֆիլմերում»,- ասում է նա։

10569 | 0
Facebook