Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Երևանում հիշեʹք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում». Թևան Պողոսյան

04:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Երևանում հիշեʹք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարտավոր ենք պահպանել մեր զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը մեր ազգային միասնությունն է։

Սեպտեմբերի 29-ից Արցախում եմ, միայն 3 օր եմ բացակայել: Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերվածությունները, անմահացածների և վիրավորների ցավը` մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։

Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց արդյո՞ք ականատեսը պետք է իր մեջ պահի և չարտահայտի։ Ոլորտները բազմազան են, բայց հատուկ ցանկանում եմ նշել մեր զինվորների սննդի մատակարարների աշխատանքը, հենց մարտադաշտում` իրենց կողքին։

Դավիթ, Ալիկ, Տիգո... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ ետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունն ամրապնդելու վրա։

Խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի՛ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե՛ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ։

Չեք հասկանո՞ւմ...»:

| | |
3271 | 0
Facebook