Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա. «Փաստ»

08:15, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա. «Փաստ»

«Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, և այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին և ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։ Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, և սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է:

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաև ֆինանսական և սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3649 | 0
Facebook