Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի փոխնախագահին ներկայացրել է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

22:55, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի փոխնախագահին ներկայացրել է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:
     Տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին:


     Մհեր Գրիգորյանը նաև շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության և աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության և հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտումը:

Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը:

| | |
1949 | 0
Facebook