Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Մեծ են Ադրբեջանի՝ կենդանի ուժի կորուստները և՛ այսօր, և՛ երեկ». Արծրուն Հովհաննիսյան

22:15, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Մեծ են Ադրբեջանի՝ կենդանի ուժի կորուստները և՛ այսօր, և՛ երեկ». Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր՝ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ»,- քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայակական կողմը հակառակորդին պատճառել է մեծ վնասներ:

«Հիմնականում փորձել են առաջանալ հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ: Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ»,- ասաց Հովհաննիսյանը:

| | |
4422 | 0
Facebook