Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը զանգահարել է Պուտինին

21:10, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը զանգահարել է Պուտինին

Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
     Պուտինն Էրդողանին լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանի գրոհայինների՝ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու փաստի կապակցությամբ։

Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա:

Պուտինն Էրդողանին հույս է հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացման գործում:

33375 | 0
Facebook