Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարտունիում հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից. ԱՀ ՄԻՊ

21:00, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Մարտունիում հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ-ը հրատապ հայտարարություն է տարածել. «Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:
     Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է»:

6311 | 0
Facebook