Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հայ-ռուսական դաշնակցության պահից ի վեր ե՞րբ, ի՞նչ կոնկրետ առիթով է այդ դաշինքում հաշվի առնվել Հայաստանի շահը». Հրանուշ Խառատյան

03:15, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայ-ռուսական դաշնակցության պահից ի վեր ե՞րբ, ի՞նչ կոնկրետ առիթով է այդ դաշինքում հաշվի առնվել Հայաստանի շահը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի հարցազրույցին չեմ անդրադառնալու:
     Հարյուր տարի առաջվա Ռուսաստանը գիտեր՝ ինչպես օգնել իր ապագա դաշնակցին՝ ապստամբել պատրաստվող Մուստաֆա Քեմալին: Զենքով, փողով և Հայաստանի ու Հունաստանի դեմ պատերազմի ճանապարհը բացելով: Այսօրվա Ռուսաստանն էլ գիտի՝ ինչպես օգնել իր ցանկալի ապագա դաշնակցին՝ հողեր վերադարձնելով, Արցախի կարգավիճակը առկախելով և «խաղաղապահ» անվան տակ սեփական ռազմական ներկայությամբ: Բայց չգիտի՝ ինչպես օգնել իր իրավական դաշնակցին, որը հանուն Ռուսաստանի հետ դաշնակցության ռուսական սեփականություն է դարձրել իր ստրատեգիական նշանակության օբյեկտները և միջազգային բոլոր հարթակներում անմռունչ քվե է տվել Ռուսաստանին՝ երբեմն սեփական շահերի դեմ: Կարող ենք, անշուշտ, շարունակել հին խոսակցությունն այն մասին, որ Ռուսաստանը շարժվում է սեփական շահերով և սա ռեալ քաղաքականությունն է: Ենթադրում եմ, որ Հայաստանին դաշնակից ունենալն էլ ռուսական սեփական շահերից ելնող ռեալ քաղաքականությունն է՝ Այսրկովկասում Ռուսական ներկայության հաստատումը: Բայց դեռ ինչքա՞ն պիտի «հասկանանք» սեփական շահերի պահանջմունքով շարժվող Ռուսաստանի դաշնակցությունը Հայաստանի հետ: Երկրների միջև դաշինքը բոլոր կողմերի շահերի մասին չէ՞: Խնդրում եմ, օգնեք ինձ կողմնորոշվել, հայ-ռուսական դաշնակցության պահից ի վեր ե՞րբ, ի՞նչ կոնկրետ առիթով է այդ դաշինքում հաշվի առնվել Հայաստանի շահը:

| | |
6734 | 0
Facebook