Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

Լոռիում աղիքային վարակով 101 հիվանդներից 83-ը դուրս է գրվել

17:25, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Լոռիում աղիքային վարակով 101 հիվանդներից 83-ը դուրս է գրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։
     Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:
     Մանրէաբանական հետազոտության նպատակով ջրից և պացիենտներից վերցված նմուշներում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ»:

| | |
1099 | 0
Facebook