Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Խաղաղության առաջարկ սա չի կարող կոչվել». Հրանտ Տեր-Աբրահամյան

02:20, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«Խաղաղության առաջարկ սա չի կարող կոչվել». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էն ինչ ասեց Լավրովը, ու փաստացի մերժվեց Նիկոլի կողմից (եթե ճիշտ եմ հասկացել), բացարձակ նորություն չէ:
     Սա հենց այն փիլիսոփայությունն է, որի շուրջ արդեն քանի տարի է ընթանում են բանակցությունները: Սերժի օրոք էլ, Նիկոլի օրոք էլ: Դետալները նկատի չունեմ, այլ կոնցեպցիան:
     Այն է՝ տարածքների զիջում, խաղաղապահ ուժեր, անորոշ կարգավիճակ, կարգավիճակի ճշտում հետագայում՝ այսինքն ոչ մի բան:
     Կարևոր է էստեղ հասկանալ հետևյալը:
     1. Ոչ մի կերպ չի երևում, թե դա ոնց կարող էր բերել խաղաղության:
     Հակառակն ավելի պարզ է երևում՝ պատերազմի ավելի վատ դիրքերից հայերի համար:
     Չեմ ուզում շատ խորանալ:
     Ինձ թվում է աքսիոմատիկ պիտի լինի, որ խաղաղապահ զորքը խաղաղության երաշխիք չի, որ խաղաղապահ զորքը նշանակում է, էդ զորքի տիրոջ վերահսկողություն կոնֆլիկտի և այլն:
     Աքսիոմատիկ է նաև, որ թղթի կտորներ, միջազգային երաշխիքներ, խաղաղապահներ մեր ժողովուրդը շատ է տեսել՝ Բեռլինյան դաշնագրից, Սևրից սկսած, բայց խեր չի տեսել դրանցից:
     Եթե ինչ-որ մեկը դեռ ուզում է տեսնել, իրոք դժվար է բանավիճել դրա մասին: Սևրից լավ թուղթ չունենք, դրեք գլխներիդ, պաչեք:
     2. Սա, ըստ էության, երկուսի համաձայնություն է երրորդի հաշվին: Չարաշահելով իր միջնորդական դերը, միջնորդն առաջ է տանում իր շահերը:
     Թուրքերը ստանում են տարածքներ, ռուսները՝ խաղաղապահ զորքի միջոցով ազդեցության կտրուկ աճ տարածաշրջանում, հայերը՝ խոսքեր, թուղթ ու բարի ցանկություններ:
     Խոսքն այստեղ ինչ-որ անզիջում դիրքի մասին չի:
     Խոսքը նրա մասին է, որ փոխզիջում պետք է լինի:
     Եթե տալիս ես, մի բան պիտի ստանաս:
     Ու էլի կարևորը:
     Մի խեղաթյուրեք:
     Խաղաղության առաջարկ սա չի կարող կոչվել, որովհետև մեջը խաղաղություն չկա գոնե տևական և կայուն, այլ կա միայն պատերազմի հեռանկար՝ ավեի վատ պայմաններում:
     Այսինքն, հետաձգված պատերազմ:
     Էսօր կանգնեցնենք պատերազմը, որ վաղն ստանանք ավելի վատ պատերազմ:
     Ինձ չմեղադրել:
     Տրամաբանությունն է մեղավոր»:

| | |
3966 | 0
Facebook