Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Ֆրանսիացի պատգամավորը երկրի խորհրդարանին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

16:35, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիացի պատգամավորը երկրի խորհրդարանին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հայտնել է, որ պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ես՝ որպես 1-ին ստորագրող, վաղը խորհրդարանին կներկայացնեմ մի քանի պատգամավորների համատեղ բանաձևը՝ Արցախի ճանաչման օգտին»,- գրել է Պուպոնին։
     Նա նաև այլ գրառում է կատարել՝ կոչ անելով թույլ չտալ Ալիևին և Էրդողանին շարունակել 1915-ի սկսածը։
     «Եկեք Հայաստանին մենակ չթողնենք Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,- հայտարարել է պատգամավորը։

| | |
4910 | 0
Facebook