Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր կառավարությունը հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից». Ն. Փաշինյան

15:10, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Մեր կառավարությունը հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից». Ն. Փաշինյան

ԼՂ հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Արդբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։

Վարչապետը հավելեց՝ այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ` խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ «Մեր կառավարությունն, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

27633 | 0
Facebook