Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԱՀԿ ՄԽ առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է». Լավրով

13:35, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«ԵԱՀԿ ՄԽ առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է». Լավրով

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԼՂ հարցի քաղաքական կարգավորումը պետք է ընթանա արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ։ «Առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է։ Դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ պահպանելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները և ապահովելով, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապը։ Առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների, այդ ժամանակ կորոշվեր Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Լավրովը։

23123 | 3
Facebook