Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, որտեղ 10 օր պահ մտած է եղել». Արծրուն Հովհաննիսյան

13:10, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, որտեղ 10 օր պահ մտած է եղել». Արծրուն Հովհաննիսյան

«Մենք չենք կարող հստակ ու վերջնական ասել մեր անհետ կորածների կամ զոհերի թիվը, բայց այն, ինչ իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել։ Երեկ, օրինակ, երկու զինծառայող Մատաղիսի ուղղությամբ դուրս են եկել՝ 10 օր անտառներում պահ մտած են եղել և այլն»,- այս մասին «Ազատության» եթերում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
     Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը երբեք չի ներկայացնում, միայն զոհված խաղաղ բնակիչների մասին է հայտնում, իսկ հայկական կողմն ամեն օր հրապարակում է ցուցակները:
     «Ամբողջ աշխարհն էլ գիտի, ինձ թվում է՝ Թուրքիայի բնակչությունն անգամ գիտի, որ Ադրբեջանում թաքցնում են, իսկ Հայաստանում չենք թաքցնում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հայկական կողմը մշտապես թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլև իր ժողովրդի:

| | |
11101 | 0
Facebook