Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է դադարի փաղաքշել Անկարային»․ Բայդեն

11:10, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«ԱՄՆ-ը պետք է դադարի փաղաքշել Անկարային»․ Բայդեն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ.
     «Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ։ Անօդաչու թռչող սարքերը, ականանետերն ու հեռահար հրետանին շփման գծի երկու կողմերում հարյուրավոր կյանքեր են խլում:
     Անբացատրելի է, որ Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ Պետքարտուղար Պոմպեոն ոչ մի հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն վարչակազմը պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենա ամենաբարձր մակարդակով՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտական գործողությունների դադարեցման և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու ուղղությամբ։
     Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի ռազմական լուծում պարտադրելու նրա փորձերը։ Նա պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային, ու ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որպեսզի նրանք հեռու մնան այդ հակամարտությունից։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք տրամադրելն ու ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են։ Դիվանագիտական հանգուցալուծմանը հեշտ չի լինելու հասնել, սակայն Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել։ Դա պետք է անել շտապ՝ նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»։

8357 | 0
Facebook