Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Արցախում շարունակվող պատերազմի ամեն օրը, ամեն ժամը մոտեցնում է այդ պահը». Հրանուշ Խառատյան

15:25, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Արցախում շարունակվող պատերազմի ամեն օրը, ամեն ժամը մոտեցնում է այդ պահը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում մղվող պատերազմն արմենոցիդի թուրքական ծրագրի մաս է և իրենց լռությամբ դրան միացած են ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիաներն ստորագրած երկրների իշխանությունները:

Աշխարհի երկրների տարբեր մակարդակների ու տեսակետների իշխանությունները չեն ուզում տեսնել, որ Ադրբեջանը, ըստ էության, Թուրքիայի հետ միասին ահաբեկչական պատերազմ է սարքել Արցախում և ահա արդեն 17 օր իրենց փաստացի լռությամբ իրենց հերթին օժանդակում են այդ պատերազմին: Անիմաստ են թվում մարդու իրավունքների, այդ թվում կյանքի իրավունքի, ժողովուրդների մշակույթների, խաղաղության պաշտպանության և ագրեսիայի, ռասիզմի դեմ այսպես կոչված «առաջատար երկրների» ընդունած կոնվենցիաները: Խնդիրը հասկանալու համար նրանց բավարար չէին 1915-22թթ. հայկական ցեղասպանությունը, նորաստեղծ Ադրբեջանի կողմից օսմանյան բանակի հետ միասին իրականացված 1918թ. Բաքվի հայկական ջարդերը, բավարար չէր 1937-38թթ. Թուրքիայի կողմից իրականացված Դերսիմի բնակչության ցեղասպանությունը, 1956թ. Ստամբուլի հունա-հայկական ջարդերը, 1974թ. ռազմական ներխուժումը Կիպրոս, Ադրբեջանում 1988թ. Սումգայիթի, և 1990թ. Բաքվի հայկական ջարդերը, «Կոլցո» կոչվող օպրերացիան, Արցախյան պատերազմի ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունները:

Պարզ է, որ ներկա պահին կրկին գործողության մեջ է արմենոցիդի թուրքական ծրագիրը, և դրան միացած է Իսրայել պետության իշխամությունը: Իրենց լուռ հանդուրժողականությամբ դրան միացած են նաև հրեական Ցեղասպանության դեմ Նյուրնբերգյան դատավարությանը մասնակցած երկրները, Ցեղասպանության և դրա կանխարգելման դեմ կոնվենցիան ստորագրած երկրների իշխանությունները:

Խնդիրը հասկանալու համար նրանց բավարար չեն իրենց ազգային ինքնությունները ժողովուրդների՝ հայերի, հույների, ասորիների, եզդիների, ալևիների, քրդերի, լեզգիների, թալիշների, ավարների, ռուտուլների, ծախուրների, ուդիների ատելության վրա կառուցած այս երկու հանցագործ թուրքական պետությունների գործողությունները: Սրանք էլ բավարար չէն հասկանալու համար, որ ժողովուրդների դեմ ատելության վրա կառուցված ինքնություններով այս երկրների իշխանությունների ինքնահաստատումները կործանարար են թե՛ իրենց քաղաքացիների, թե՛ այլոց համար:

Ուրիշ է՞լ ինչ պիտի անեն այս սիամական զույգ թուրքական պետությունները, որ աշխարհի «առաջատար երկրների» միմյանց հաջորդող որոշում կայացնողները հասկանան, որ իրենք լռելյայն աջակցում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Աջակցելով՝ նաև մասնակցում են: Կհասկանան, երբ մարդկության դեմ այդ հանցագործություններն ընդհուպ մոտենան իրենց սահմաններին և մտնեն իրենց երկրները:

Արցախում շարունակվող պատերազմի ամեն օրը, ամեն ժամը մոտեցնում է այդ պահը»:

| | |
11379 | 1
Facebook