Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն»․ Ադամ Շիֆ

10:30, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն»․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է հայերի կողմից անցկացվող ցույցերին և հանդես եկել ելույթով՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան ու կոչ անելով ԱՄՆ-ին միջամտել բավարար չափով, կամ ճանաչել Արցախի անկախությունը․ «Մի քանի շաբաթվա ընթացքում, երբ ադրբեջանական առաջին ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։

Պատմական եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծությունների ու ավերածությունների են ենթարկվել։ Սիրիացի գրոհայինները որպես վարձկաններ են տեղակայվել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների կողմից։

Չնայած այս ապօրինի պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի է կանգնում, Հայաստանի ժողովուրդը դեռ ոտքի է կանգնում։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ։
     Այդ պատերազմը միանգամից տեղի չի ունեցել։ Դա արդյունք է այն բանի, որ Բաքվի կոռումպացված վարչակարգն իր ժողովրդին առաջարկում է բռնի էթնոնացիոնալիզմ՝ խաղաղության, բարգավաճման և ազատության փոխարեն, որը նրանք չեն կարող ապահովել։

Բայց սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը տպավորիչ ձախողում է կրել։ Չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանին, երբ նա հարձակվում է, և Հայաստանի և Արցախի վրա՝ այն դեպքում, երբ նրանք պաշտպանում են իրենց կյանքն ու տները: Նախագահներ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող տասնամյակներ տևած վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, և Միացյալ Նահանգները չպետք է անգործություն ցուցաբերի, երբ նրանք փորձում են դա անել։
     Այդ վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները,այլ ոչ թե հրետանային ու ռումբային հրետակոծությունները խաղաղ հայերի վրա։ Ամերիկան պետք է կանգնած լինի Ստեփանակերտում երիտասարդ ժողովրդավարության կողքին, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի։ Եվ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախի հետ կապված հարցերի շուրջ բանակցություններում, ապա ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն»,-ասել է Շիֆը։

8277 | 0
Facebook