Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մենք 1920-ի սխալը թույլ տալու իրավունք չունենք». Նորայր Նորիկյան

03:00, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«Մենք 1920-ի սխալը թույլ տալու իրավունք չունենք». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը սկզբից ևեթ մնաց թղթի վրա:

Ավելի՛ն, հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը:

Ռազմաքաղաքական առումով սա շատ կարևոր հանգամանք է:

Սրանով Թուրքիան և Ադրբեջանն ուղղակի հասկացնում են, որ այս հարցում Ռուսաստանի ձեռնարկած քայլերը չեն կարող տալ տեսանելի արդյունք, որ խաղի կանոններն իրենք են թելադրում՝ ենթագիտակացական մակարդակում մեզանում փորձելով հասնել այն մտայնության հաստատմանը, որ Ռուսաստանի դերն այլևս որոշիչ չէ:

Եթե պարզ ասեմ՝ մենք որևէ կերպ չպետք է տրվենք այս գայթակղությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Անհրաժեշտ է իրավիճակը վերլուծել առավել սթափ ու հավասարակշռված՝ համոզմամբ, որ Ռուսաստանն իր հերթին հաշվում է տեղի ունեցողը և գիտակցում իր ռազմավարական շահերի կարևորությունը տարածաշրջանում:

Իհարկե՛, մենք իրավունք չունենք հերթական անգամ դառնալ մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտում, բայց աներկբա է, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է ինտենսիվ խոհրդակցություններ նույն Ռուսաստանի հետ՝ փորձելով հասնել իրավիճակի շեշտակի փոփոխությանը՝ ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ հայկական կողմի շրջելու համար:

Գիտակցենք պահի լրջությունը. մենք 1920թ. սխալը թույլ տալու իրավունք չունենք...

Փա՛ռք Հայոց բանակին ու հայկական բանակի զինվորներին...»:

| | |
4632 | 0
Facebook