Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Թուրքիան ոչ մի տեղ չի գնալու մեր տարածաշրջանից, սին հույսեր պետք չի դնել». Հրանտ Տեր-Աբրահամյան

09:55, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան ոչ մի տեղ չի գնալու մեր տարածաշրջանից, սին հույսեր պետք չի դնել». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի բան ասեմ, որ գուցե էնքան էլ հայերիս սրտով չի, բայց իրականությունից չի կարելի փախչել:

Թուրքիան ոչ մի տեղ չի գնալու մեր տարածաշրջանից:

Ոչ ոք իրեն այլևս այստեղից դուրս չի մղելու:

Սին հույսեր պետք չի դնել, ու անիրական նպատակներ:

Մենք ցույց տվեցինք, որ չենք վախեցել նույնիսկ Թուրքիայի ներգրավմամբ պատերազմից:

Եթե իրապես չենք վախեցել, պետք է չվախենանք նաև բանակցել՝ հարկ եղած դեպքում:

Վախն է ստրկացնում ազգերին ու պետություններին:
     Լինենք քաջ:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն հայոց աշխարհիս»:

| | |
3907 | 0
Facebook