Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Ժամանակն է նաև ազատագրելու թուքական գերությունից եղծված Ազարբայջան անվանումը». Լևոն Շիրինյան

09:45, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Ժամանակն է նաև ազատագրելու թուքական գերությունից եղծված Ազարբայջան անվանումը». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին Իրանի ազնվական ժողովրդին:

1918-20 թվականների արյունոտ իրադարձություններից ուղիղ 100 տարի հետո վերածնվող Օսմանյան մարդասպանը, հետամուտ Մեծ Թուրանի ցնորական գաղաղափարին, արյունոտ կարմիր դրոշով, սկսել է Արևելյան նոր արշավանքը՝ ամենուր տարածելով մահ, ավերածություն և ՀԱԿԱքաղակրթություն: Թուրքական այլասերում:

Ինչպես որ սպասելի էր, նրա ճանապարհին կանգնեց անխորտակ ու անպարտելի Հայոց Զինուժը: Այն Զինուժը, որը պաշտպանելով Հայոց Հայրենիքն ու Հայաստան պետությունը, նեցուկ է կանգնած Արևելյան Այսրկովկասի բնիկ/ավտոխտոն/` թալիշներ, լեզգիներ և այլ ժողովուրդներին: Ժամանակն է և ԱՐԱՐՉԻ դատավճիռն ստեղծելու Արևելյան Այսրկովկասի բնիկ ժողովուրդների Դաշնային (ֆեդերալ) Միությունը, հետ բերելով նրանց ուծացումեց ու ազատագրելով թուրքական ամենակուլ բորենու գերությունից:

Ժամանակն է նաև ազատագրելու թուքական գերությունից նաև եղծված էթնոնիմը` Ազարբայջան անվանումը: Ժամանակը չի սպասում ու չի հանդուրժում դանդաղկոտություն»:

| | |
3852 | 2
Facebook