Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Վարչապետի հետ հանդիպումները հնարավոր է շարունակվեն և մասնակցեն նախկին վարչապետները. «Հրապարակ»

08:30, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Վարչապետի հետ հանդիպումները հնարավոր է շարունակվեն և մասնակցեն նախկին վարչապետները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը կարող է պարբերական բնույթ կրել․ նման տպավորություն է ստացել հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության ներկայիս ղեկավար Նարինե Դիլբարյանը։

Ավելին, չի բացառվում, որ ընդլայնվի նաև ձևաչափը, և նոր ուժեր ու անհատներ մասնակցեն։ «Ես չգիտեմ՝ ինչ սկզբունքով էր ընտրվել մեր հանդիպման ֆորմատը, բայց առաջարկել եմ ընդլայնել շրջանակը և մասնավորապես հրավիրել նախկին վարչապետերի, որոնք պետական կառավարման ոլորտում և ռազմական իրավիճակներում աշխատելու փորձ ունեն՝ Վազգեն Մանուկյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Դարբինյան, թեև վերջինը պատերազմական իրավիճակում չի աշխատել, բայց կառավարման համակարգի փորձ ունի»,- երեկ մեր լրագրողին ասել է Դիլբարյանը՝ տեղեկացնելով նաև, որ Փաշինյանը կարծես թե համաձայնել է առաջարկին»։

Մանրամասները՝ փերթի համարում:

| | |
4625 | 3
Facebook