Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Անհավանական ուժ ա պետք, ու մերոնք դա ունեն». Գևորգ Թոսունյան

05:15, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Անհավանական ուժ ա պետք, ու մերոնք դա ունեն». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի շունչը
     Գրում եմ այն, ինչ չեմ կարող կադրերով ներկայացնել ու ռեպորտաժում պատմել։ Այսօր որոշեցինք մի քիչ խորոնալ՝ Շուշիում ու Ստեփանակերտում հանգիստ էր։ Գնում ենք, զինտեխնիկայի շարժը շատանում ա, գյուղերը դատարկված են, խանութները փակ, մարդիկ քիչ են, տղամարդիկ են, բոլորը բացառապես զինված, առանց զենքի մարդ չես տեսնում, շարունակում ենք գնալ՝ աջ ու ձախ զինծառայողներ են ծառերի տակ, դիրքավորվում են, զինտեխնիկա ես տեսնում ամեն կողմում՝ տանկեր, ԲՏՌ-ներ, հրետանի, ավելի ես մոտենում՝ խոցված զինտեխնիկա, փողոցի այս ու այն կողմերում ընկած հրթիռներ, ամբողջ ընթացքում երկնքում ԱԹՍ-ների ձայներն են, շարունակում ես գնալ՝ հրետանու ձայնն ա լսվում, ավելի ու ավելի հնչեղ ա դառնում, կարծես կանչում ա։ Ամբողջ էս ճանապարհը մի ուրիշ տիպի սարսափեցնում ա, հասկանում ես՝ ինչ նկատի ունեն Արծրունը կամ Շուշանի՝ ծանր մարտեր ասելով, ու միաժամանակ գիտես, որ դու էտ ամենից տասնյակ կլիոմետրերով հեռու ես, դու դեռ 1 տոկոսը չես տեսել, բայց միաժամանակ ինքը ահավոր մոտիկ ա քեզ թվում, հասկանում ես նաև, թե ինչքան ուժեղ ու հզոր անհատականություններ են էն տղերքը, որ այս ամենին դեմ առ դեմ կանգնում են ու կռվում։ Դրա համար անհավանական ուժ ա պետք ու մերոնք դա ունեն։ Դրա համար էլ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
     Խաղաղություն բոլորիս»։

| | |
6334 | 0
Facebook