Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Օտար փրկիչներ ման չգանք ու չփորձենք ազատության երգը օտարի դուդուկի տակ երգել». Սանասարյան

02:55, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Օտար փրկիչներ ման չգանք ու չփորձենք ազատության երգը օտարի դուդուկի տակ երգել». Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմությունից դասեր քաղե՞լ ենք
     Դժվար օրերին կարևոր է, որ դիմանանք ու վստահությունը չկորցնենք մեր ուժերի, մեր միասնականությունից ծնված հաջողության նկատմամբ։
     Կարևոր է, որ հասկանանք ու չմոռանանք մի պարզ ճշմարտություն. մեր երկրի տերը մենք ենք, մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, մեր երկնքի խաղաղությունն ապահովողը մեր արծիվներն են։
     Կարևոր է, որ չընկնենք մոլորության մեջ, օտար փրկիչներ ման չգանք ու չփորձենք ազատության, անկախության երգը օտարի դուդուկի տակ երգել։
     Կարևոր է, որ օրհասական պահերին առանձին իշխաններ չխաղանք, օտարին չքծնենք ու թիկունք կանգնենք երկրի ղեկավարին։
     Մենք այս դասերի համար շատ թանկ ենք վճարել ու վճարում. նորից սովորելու ռեսուրս ու ժամանակ չունենք։
     Այս պատերազմում հաղթելու է այն կողմը, ով ավելի շատ ու երկար է հավատում հաղթանակին։ Մենք հավատում ենք ու հավատալու ենք, մենք հաղթելու ենք։

| | |
11354 | 0
Facebook