Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«2 ամյա Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում». Արմեն Մուրադյան

00:35, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«2 ամյա Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «2 ամյա Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում !!!
     Աշխարհին ևս մեկ անգամ ու այս անգամ վերջնական կապացուցենք, որ Հայը եղել է, կա ու կլինի...Ապրելու ենք մեր հայրենի հողում, շենացնելու ենք ու զարգացնելու...
     Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
     Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
     Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»:

| | |
1398 | 0
Facebook