Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության աճը հասնում է 113 %-ի». Ռոմելլա Աբովյան

23:20, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
«Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության աճը հասնում է 113 %-ի». Ռոմելլա Աբովյան

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում՝ հայտնելով, որ վերջին շրջանում հիվանդության աճ է նկատվում:

«Բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսային հիվանդության, դեպքայնության և հիվանդացության աճ: Վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է 113 %-ի: Պատճառները բոլորիս պարզ են. ելնելով ռազմական դրությունից, մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին, սակայն չպետք է մոռանանք, որ այստեղ ունենք անտեսանելի թշնամի, որն ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կանոնները չպահպանելու հետևանք է:

Նա կրկին հիշեցրեց և կոչ արեց՝ պահել 3 կարևորագույն կանոն՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել:

| | |
1718 | 0
Facebook