Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

20:50, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Սերգեյ Լավրովը և Ժոզեպ Բորելը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով դրա պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։
     «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Լավրովին՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցություններում նրա ջանքերի համար և ընդգծել դրա՝ խստորեն պահպանման, բոլոր մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և լարվածության թուլացման անհրաժեշտությունը՝ ներառյալ հռետորաբանությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

5363 | 0
Facebook