Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Իրականում եվրոպացիների մեծ մասի կարծիքով ադրբեջանը կռվում է իր հողերի համար». Հրայր Թաթիկյան

06:10, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Իրականում եվրոպացիների մեծ մասի կարծիքով ադրբեջանը կռվում է իր հողերի համար». Հրայր Թաթիկյան

Արվեստաբան, լուսանկարիչ Հրայր Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանում եմ այն միամիտների վրա, ովքեր մտածում են, որ թրքաադրբեջանամետ Եվրոպայի կողմից (բացառությամբ մի քանի երկրի) որեւէ արձագանք կլինի` ի օգուտ մեզ: Վերջապես մի մոռացեք, թե Եվրոտեսիլի ժամանակ ինչպիսի ոգևորությամբ էին քվեարկում ադրբեջանի օգտին:
     Իրականում եվրոպացիների մեծ մասի կարծիքով Ադրբեջանը կռվում է իր հողերի համար, և այդ խաբեության հետևում, իհարկե, կանգնած է թուրք-ադրբեջանական ֆեյք պատմաբանների ստոր բանակը, որոնք սկսած 1896 թվականից, գրում են հազարավոր գրքեր` բազմաթիվ կեղծ քարտեզներով, կեղծ փաստերով ու կեղծ վկայություններով: Եվ հատկապես վերջին 30 տարում ավելի մեծ եռանդով են այդ ամենն իրականացնում: Իսկ հակառակն ապացուցող օղակները շատ պասիվ են ու փոքրաթիվ: Ահա թե որտեղ են թաքնված այս չավարտվող պատերազմի արմատները»:

| | |
9567 | 1
Facebook