Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը

17:15, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խիստ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնությունների կապակցությամբ: Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու համար:

«Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են ղարաբաղյան խնդրի լուծմանը բանակցային ճանապարհով հասնելու համար:

10422 | 0
Facebook