Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

Սխալ է ասել «զորքը կրակ է վարում». Լեզվի կոմիտե

01:05, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Սխալ է ասել «զորքը կրակ է վարում». Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն հայտնում է. «Ցավոք սրտի, վերջին օրերին հաճախ ենք առնչվում պատերազմական բառապաշարին: Անընդհատ լսում ենք. «Ադրբեջանական զորքերը ԿՐԱԿ ԵՆ ՎԱՐԵԼ Ստեփանակերտի ուղղությամբ», «Մեր բանակը ԿՐԱԿ ՉԻ ՎԱՐԵԼ խաղաղ բնակիչների վրա» և այլն: ՎԱՐԵԼ բառի գործածությունը այս կապակցության մեջ սխալ է գործածելը: ՎԱՐԵԼ` նշանակում է ղեկավարել, գլխավորել: Կարելի է ասել` մեքենա ՎԱՐԵԼ, բանակցություն ՎԱՐԵԼ, կյանք ՎԱՐԵԼ: Իսկ վերը նշված կապակցության դեպքում ճիշտ է ասել` ԿՐԱԿ ԲԱՑԵԼ,ԿՐԱԿԵԼ, ԿՐԱԿ ՏԵՂԱԼ: Օրինակ` «Զինվորներս կրակ են արել ջուր եռացնելու, սակայն վազել մտել են դիրքերը ու հակգրոհի ԿՐԱԿ ԵՆ ՏԵՂՈՒՄ թշնամու վրա» (Ս. Խանզադյան):
     «Ժայռերի մեջ պահակություն անող զինվորների մի մասն ինքնագլուխ կերպով առաջ նետվեց, թուրք պարեկների վրա ԿՐԱԿ ԲԱՑԵՑ, անվթար ետ դարձավ» (Ֆ. Վերֆել)»:

| | |
8329 | 1
Facebook