Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ԱՀ ՊԲ

15:00, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. ԱՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է. «Նախքան հումանիտար հրադադարի հաստատումն ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»:

10202 | 0
Facebook