Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուշիի գնդակոծությունից տուժած լրագրողները Մոսկվա կվերադառնան Միշուստինի օդանավով

20:20, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
Շուշիի գնդակոծությունից տուժած լրագրողները Մոսկվա կվերադառնան Միշուստինի օդանավով

Շուշիի գնդակոծությունից տուժած երկու լրագրողներին ՌԴ կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ՝ «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավով:
     Նույն ինքնաթիռով Երևանից Մոսկվա են վերադառնում նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և նրա աշխատանքային այցը լուսաբանող լրագրողները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը երկու անգամ ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, ինչի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

7123 | 0
Facebook