Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵԱՏՄ նիստին վարչապետը ներկայացրեց իրավիճակը հակամարտության գոտում

12:30, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
ԵԱՏՄ նիստին վարչապետը ներկայացրեց իրավիճակը հակամարտության գոտում

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի խոսքը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին. «Ցավոք, Ղրղզստանի վարչապետը չի կարողացել ժամանել Հայաստան՝ խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված են անցկացնել այն առանց նրա։ Ես ցանկանում եմ Ղրղզստանի ժողովրդին խաղաղություն և ներքին քաղաքական իրավիճակի արագ կարգավորում մաղթել։ Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստանի համար դժվար պայմաններում․ երկու շաբաթ է՝ ինչ չեն դադարում ռազմական գործողությունները Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով։ Քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև Ղարաբաղում և Հայաստանում քաղաքացիական նշանակության օբյեկտները գտնվում են հրթիռային գնդակոծության տակ։ Կան շատ զոհեր և վիրավորներ՝ նաև խաղաղ բնակչության շրջանում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մեր երկիրը վճռականորեն պայքարելու է մինչև վերջ և պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը»:

6036 | 0
Facebook