Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը»․ Զախարովա

11:55, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
«Ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը»․ Զախարովա

Ագրեսիվ հռետորաբանությունը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անհրաժեշտ է հստակ գործողություններ ձեռնարկել՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

«Ոչ մի ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե, իհարկե մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասնել լարվածության թուլացմանը»,- ասել է նա:
     «Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել այդ խնդիրը, երևի շատ ավելի հեշտ կլիներ, և ընդհանրապես որևէ խնդիր չէր լինի։ Հարցն այն է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում նպատակին հասնելուն, այլև կարող են սրել իրավիճակը»:

7389 | 0
Facebook