Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել

13:15, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ անկում է գրանցել՝ հասնելով մինչև 7.89 լիրայի։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդային անկումը՝ 7.88 լիրա, հայտնում է Bloomberg գործակալությունը։ «Ավելի վաղ Bloomberg-ը Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ աջակցում է Բաքվին»,- գրել է գործակալությունը:

6525 | 0
Facebook