Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը կոչ է արել ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման մասնակիցների թիվը

18:55, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը կոչ է արել ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման մասնակիցների թիվը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև այլ երկրներ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
     «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլինի համապարփակ, երկարաժամկետ, հավերժական՝ աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով։ Այն երկրները, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Ես չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է այլ լինել, քան այսօր Մինսկի խմբի կազմն է», - ասել է Ալիևը։
     «Տարածաշրջանային տերությունների ակտիվ մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների երաշխիքները և, իհարկե, ադրբեջանցիներին պատկանող հողերի վերադարձը»,- հավելել է նա՝ խոսելով իրավիճակի կարգավորման ուղիների մասին:

18862 | 0
Facebook