Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված ԱԻՆ փրկարարը մահացել է

17:45, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված ԱԻՆ փրկարարը մահացել է

ՀՀ ԱԻ նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը:

Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:

Մեր խորին վշտակցությունը Հովիկի ընտանիքին, նրա հարազատներին ու գործընկերներին»:

4410 | 0
Facebook