Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում

17:20, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Հրդեհ է բռնկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մարվել է ժամը 17։01-ին։ Մասամբ այրվել են անկողնային պարագաներ։

6899 | 0
Facebook