Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանն առաջ է բերում անիրագործելի պահանջներ». Ժոզեպ Բորել

14:55, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանն առաջ է բերում անիրագործելի պահանջներ». Ժոզեպ Բորել

Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման Ադրբեջանի պահանջը հազիվ թե իրագործելի լինի։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոխորհրդարանում:
     «Իրավիճակը տարածաշրջանում վատանում է։ Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարն ինձ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու իր պահանջները։ Խոսքը՝ տարածաշրջանից հայ զինվորականների դուրսբերման մասին է, ինչը հազիվ թե կատարվի»,- ասել է Բորելը։
     Նա կոչ է արել մեծ զգուշությամբ վերաբերվել հակամարտության գոտուց ստացված տեղեկատվությանը, հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատանքի դադարեցման պայմաններում:
     Բորելը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին:
     Եվրոխորհրդարանի նստաշրջանում տեղի ունեցած քննարկման ժամանակ եվրոպացի շատ պատգամավորներ կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Թուրքիայի նախագահի կողմից Օսմանյան կայսրությունը մասամբ վերականգնելու փորձերի արդյունք է։

10351 | 0
Facebook