Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում». Ա. Հովհաննիսյան

14:15, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
«Հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում». Ա. Հովհաննիսյան

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի ողջ երկայքնով ուժեր կուտակել և առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են նրանց գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել՝ մոտավորապես 3 լավ սպառազինված համահավաք բրիգադի ամբողջապես ոչնչացնելով: Այդ զորախումբը կրել է մեծ կորուստներ:

Անդրադառնալով քիչ առաջ հրապարակված նավթամթերքի պահեստի ոչնչացմանը, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ, ըստ էության, ոչնչացել են մոտավորապես 200 զինծառայող»:

Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում,. «Ընդհանուր առմամբ, ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի»,- ասաց նա:

7973 | 0
Facebook