Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հետ է վերադարձվել Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքը». ԱՀ ՊԲ

11:50, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
«Հետ է վերադարձվել Վարանգաթաղի (Լուլասազ) բարձունքը». ԱՀ ՊԲ

ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Ներկա պահին մարտական գործողություններն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

11385 | 0
Facebook