Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ #BBC-ին

23:51, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
«Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ #BBC-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC World News-ին: Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով հարցազրույցից մի հատված:

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:

9594 | 0
Facebook