Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրանը դիմում է որոշակի քայլերի և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով». Ա. Հովհաննիսյան

22:45, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
«Իրանը դիմում է որոշակի քայլերի և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով». Ա. Հովհաննիսյան

«Իրանի կողմից մի քանի անգամ տեսել ենք քաղաքական և ռազմական գերատեսչության հայտարարությունը: Մենք տեսնում ենք, որ Իրանն, ըստ էության, դիմում է նաև այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով:

Իրանի կողմից միայն քաղաքական գնահատական չէ, որ եղել է»,- այսօր պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի ավելի վաղ արված հայտարարությունը, համաձայն որի, Իրանն առավել կոշտ քայլերի կգնա, եթե իր տարածքում արկեր ընկնեն, ճեպազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին նախազգուշացրել է, որ Թեհրանն ավելի խիստ միջոցներ կձեռնարկի, քան նախազգուշացումները, եթե մարտերի ընթացքում արձակվող արկերն այսուհետ ևս ընկնեն Իրանի տարածք:

10133 | 0
Facebook