Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Իրանը խիստ նախազգուշացում է տվել Ադրբեջանին և Հայաստանին

20:15, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը խիստ նախազգուշացում է տվել Ադրբեջանին և Հայաստանին

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին նախազգուշացրել է, որ Թեհրանն ավելի խիստ միջոցներ կձեռնարկի, քան նախազգուշացումները, եթե մարտերի ընթացքում արձակվող արկերն այսուհետ ևս ընկնեն Իրանի տարածք: Նա հայտարարել է, որ սահմանների անվտանգությունը կենսական հարց է Իրանի ԶՈՒ-ի համար։
     «Մեր քաղաքացիների կյանքն ու իսլամական Իրանի սուրբ հողի անվտանգությունը կենսական հարցեր են: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ արկերը մեր տարածք թռչեն անփութության պատճառով։ Իրանն ավելի լայն միջոցներ կձեռնարկի, եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերը շարունակեն նման սխալներ թույլ տալ»,- ասել է նախարարը։
     «Մենք հայտարարում ենք, որ ցանկացած տեսակի հարձակում մեր տարածքի վրա հակամարտության մասնակիցների կողմից անընդունելի է, և լրջորեն նախազգուշացնում ենք, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշություն ցուցաբերեն այդ հարցում»,- անցած շաբաթ օրը հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։

| | |
9954 | 0
Facebook