Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել». ՊՆ խոսնակ

13:45, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։
     Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ
     զինատեսակից կրակ չի վարվել:
     Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն՝ անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»:

8462 | 0
Facebook