Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

12:35, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Ղրղզստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

Հրդեհը բռնկվել է երեքշաբթի ցուցարարների կողմից գրավված Ղրղզստանի խորհրդարանի շենքում:

Հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում. այդ թևում են օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակները:

Հիշեցնենք՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հանդես է եկել երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նախօրեին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերը նա համարել է իշխանությունը զավթելու փորձ։

Ղրղզստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել
6331 | 0
Facebook