Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

11:25, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

Թուրքիան քննադատել է արտահանման թույլտվությունները կասեցնելու Կանադայի որոշումը և այս քայլը որակել որպես երկակի ստանդարտների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասված է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ. «Կանադայի հայտարարությունը՝ մեր երկիր որոշ ռազմական ապրանքների արտահանման թույլտվությունների կասեցման մասին, վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Կանադան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:

«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել էր ԱԳ նախարարը:

Նա հավելել էր, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

15062 | 0
Facebook