Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստեփանակերտի ռմբակոծումը հակառակորդի սպասվող պարտության ցուցանիշներից մեկն է». Լապշին

02:25, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
«Ստեփանակերտի ռմբակոծումը հակառակորդի սպասվող պարտության ցուցանիշներից մեկն է». Լապշին

«Հայ զինվորները ոչնչով չեն զիջում հրեաներին»․ Լապշին
     Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ռազմական վերլուծաբան չեմ, բայց եթե զուգահեռներ անցկացնենք ներկայիս Ղարաբաղյան պատերազմի և 1973թ. հոկտեմբերի 6-24-ը Իսրայելում Դատաստանի օրվա պատերազմի միջև, ապա պետք է նշել հետյալ զուգահեռները․
     1. Պատերազմի 1-3-րդ օրվա ընթացքում եգիպտացիներին և սիրիացիներին հաջողվեց ճեղքել Իսրայելի պաշտպանական գիծը, բայց հետո 4-5-րդ օրերին իսրայելցիները կարողացան վերականգնել կորցրած դիրքերը:
     2. Պատերազմի 8-րդ օրը Եգիպտոսն ու Սիրիան, որոնք հույս ունեին հաշված օրերի ընթացքում թուլացնել իսրայելական պաշտպանությունը, և դա նրանց չհաջողվեց, կրկնակի զանգվածային հարձակում ձեռնարկեցին Իսրայելի դեմ։ Սակայն, չնայած կենդանի ուժի և տեխնիկայի զգալի գերակշռությանը, հարձակումը դուրս շպրտվեց և մեծ կորուստներ կրելով հակառակորդը նահանջեց: Սա արաբական բանակների՝ իսրայելական պաշտպանությունը ճեղքելու վերջին փորձն էր։ Երրորդ հարձակման ժամանակ նրանք այլևս չունեին ոչ բավարար քանակությամբ տանկեր և ինքնաթիռներ, ոչ էլ սեփական բանակի մոտիվացիա՝ մեծ կորուստներից բարոյալքված։
     3. Պատերազմի 9-րդ օրը Իսրայելն առաջին անգամ սկսեց պատերազմ, սկսեց հարձակվել հակառակորդի վրա ռազմաճակատի ողջ երկայնքով՝ ինչպես սիրիական ճակատում, այնպես էլ եգիպտական Սինայի թերակղզում։
     4. Պատերազմի 12-13-րդ օրերին Իսրայելը հատեց նախկին սահմանագիծը և դուրս եկավ անմիջապես Եգիպտոսի և Սիրիայի տարածք, նոր դիրքեր գրավեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 35կմ և Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից 100կմ հեռավորության վրա։ Դրանից անմիջապես հետո ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն կողմերին պարտադրեցին զինադադար, և պատերազմն ավարտվեց Իսրայելի բացարձակ հաղթանակով։
     Ինչ կլինի Ղարաբաղում․ պատերազմ՝ օր 8-րդ․
     Իմ դիտարկումների համաձայն, Իլհամ Ալիևը օր օրի նմանակում է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ 1973թ.-ի արաբա-իսրայելական պատերազմի գործողությունները: Մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում Ադրբեջանը չի կարողացել լրջորեն առաջ շարժվել դեպի Ղարաբաղի սահմաններից ներս, և այսօր մարտերը հիմնականում դիրքային են: Ի դեպ, եգիպտացիներն էլ, չարությունից անզորացած, հրթիռային հարվածներ էին հասցնում Թել Ավիվին, ինչպես և ադրբեջանցիներն են ռմբակոծում Ստեփանակերտը։ Սա սպասվող պարտության ցուցանիշներից մեկն է, որը բռնապետին հատուկ պահվածք է, ով պատշաճ կերպով չի հաշվարկել իր գործողությունները:
     Հնարավոր է, այսօր կամ վաղը Ադրբեջանը կրկնակի զանգվածային հարձակումներ ձեռնարկի, ընդ որում, դա նրան դրդում է ոչ այնքան ողջամտությունը, որքան սարսափը, քանի որ հասկանում է՝ եթե ինքը տանուլ տա Ղարաբաղի համար ճակատամարտը, ապա իր վերջը կգա։ Քաղաքական ավարտ. Եվ նա սպասում է իր թոշակին Ռուբլյովկայում՝ Ասկար Ակաևի հարևանությամբ: Կամ Դոնի Ռոստովում՝ Յանուկովիչի կողքին։ Բաքվի ներսում հակամարտող համայնքներն Ալիևի պարտությունը չեն ների։ Ուստի, Ալիևի գործողություններն այժմ նրա սեփական քաղաքական գոյատևման խնդիրներն են։
     Եթե Ղարաբաղի հայերը կանգնեցնեն այս երկրորդ հարձակումը, որը կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը (և ես հավատում եմ, որ նրանք կարող են դա անել, քանի որ հայ զինվորները ոչնչով չեն զիջում հրեաներին), դա կլինի պատերազմի ավարտը:
     Հետ մղելով Ադրբեջանի երկրորդ հարձակումը՝ հայկական զորքերը կարող են փորձել դուրս գալ բուն Ադրբեջանի տարածք և վերահսկողության տակ վերցնել խոշոր Գյանջա քաղաքին մոտ գտնվող դիրքերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Գյանջայի օդանավակայանի, Բաքու-Թբիլիսի և Մինգեչաուրի ՀԷԿ-ի ճանապարհները։ Հնարավոր է, և ես հույս ունեմ, որ հայկական զորքերն այսօր կամ վաղը հետ մղելով հարձակումը, կկարողանան մոտավորապես հոկտեմբերի 9-11-ը պատերազմն ավարտել Գյանջայի մատույցներում։
     Դրանից հետո գործի կանցնեն Ռուսաստանը, Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն և կողմերին զինադադար կպարտադրեն։
     Հ. Գ. Հարկավոր է խուսափել ադրբեջանական քաղաքներին հարվածելուց, որպեսզի Ալիևն առիթ չունենա աշխարհին ցույց տալու, թե իբր հայերը խփում են խաղաղ բնակչությանը։ Ընդհակառակը, պետք է ավելի շատ տարածել Ալիևի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ հարվածների հետևանքները»։

9834 | 1
Facebook