Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

03:20, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված ռազմական գործողությունների սրման վերաբերյալ։
     Բիգանը կողմերին հորդորել է անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի»։

7779 | 0
Facebook